Կարևոր իրադարձություններ

Հունաստանի ԱԳ նախարարը Թուրքիային որակել Է որպես զինյալների տուրիստական գործակալ

26 Հոկտեմբեր, 2020 18:20
Հունաստանի ԱԳ նախարարը Թուրքիային որակել Է որպես զինյալների տուրիստական գործակալ

«Արմենպրես»-ը տեղեկացնում է․ 

Հունաստանի ԱԳ նախարարության ղեկավար Նիկոս Դենդիասն Աթենքում ռուսաստանցի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ կայացած բանակցություններում անհանգստություն Է հայտնել այն բացասական դերի առնչությամբ, որ Թուրքիան խաղում Է Սիրիայում, եւ որ նա տուրիստական գործակալ Է դարձել զինյալների համար։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 26-ին իր այցը Հունաստան սկսել Է այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Նիկոս Դենդիասի հետ հանդիպումից:

«Ես իմ անհանգստությունն եմ հայտնել այն բացասական դերի առնչությամբ, որ Թուրքիան խաղում Է Սիրիայում՝ վնաս հասցնելով ձեռք բերված հաջողություններին… Նաեւ, այն բանի առնչությամբ, որ Թուրքիան տուրիստական գործակալ Է դարձել ջիհադականների համար, որոնք ուղարկվում են տարբեր ռազմաճակատներ»,- ասել Է Հունաստանի ԱԳ նախարարը:

Զինված հակամարտությունը Սիրիայում շարունակվում Է 2011 թվականից: 2017 թվականի վերջին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նկատմամբ հաղթանակ Է հայտարարվել Սիրիայում եւ Իրաքում: Երկրների առանձին շրջաններում շարունակվում են զտումները զինյալներից: Ներկայում առաջին պլանի վրա հանդես Է գալիս քաղաքական կարգավորումը, Սիրիայի վերականգնումը, ինչպես նաեւ փախստականների վերադարձը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Լրահոս

Դիտել ավելին