Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    509,5
    515

  • EUR

    615,5
    631,5

  • RUB

    6,79
    7,07

Կարևոր իրադարձություններ

Հայաստանը կարիք ունի Չինաստանի կողմից մարդասիրական օգնության` առողջապահական սարքերի, պարագաների և նյութերի տեսքով

26 Հոկտեմբեր, 2020 18:04
Հեղինակ՝ Առողջապահության նախարարություն
Հայաստանը կարիք ունի Չինաստանի կողմից մարդասիրական օգնության` առողջապահական սարքերի, պարագաների և նյութերի տեսքով

ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Չժոու Խուն Յուի հետ:

Կողմերը քննարկել են COVID-19-ի և ռազմական գործողությունների պատճառով Հայաստանում ստեղծված առողջապահական բարդ իրադրությունը և երկկողմ համագործակցության հնարավորությունները:

Բարձր գնահատելով մինչ այժմ Չինաստանի կողմից ցուցաբերված աջակցությունը Հայաստանի առողջապահական համակարգին, մասնավորապես` COVID-19-ի դեմ պայքարում` նախարարի առաջին տեղակալը նշել է, որ երկարաժամկետ խնդիրներին դիմակայելու առումով Հայաստանը կարիք ունի Չինաստանի կողմից մարդասիրական օգնության` առողջապահական սարքերի, պարագաների և նյութերի տեսքով:

Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը պատրաստակամություն է հայտնել Հայաստանի առողջապահական համակարգին հնարավոր օժանդակություն ցուցաբերելու առնչությամբ:

Կողմերը պայմանավորվել են հետագայում ևս շարունակել համագործակցությունը առողջապահության բնագավառում: 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին