Կարևոր իրադարձություններ

Սմբատ Հակոբյանը Ռուբեն Հայրապետյանի հետ զրույցի ձայնագրությունը չի պատրաստվում տալ քննիչին

17 Հոկտեմբեր, 2015 17:55
Սմբատ Հակոբյանը Ռուբեն Հայրապետյանի հետ զրույցի ձայնագրությունը չի պատրաստվում տալ քննիչին

Armtimes.com-ը գրում է. 

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը հրաժարվում է քննիչին ներկայացնել իր եւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայարպետյանի հեռախոսային խոսակցության ձայնագրությունը:

Սմբատ Հակոբյանն այսօր մեր զրույցում ասաց, որ չի պատրաստվում նախաքննական մարմնին հանձնել ձայնագրությունը: Նա պատասխանեց մեր մի քանի հարցերին:

 -Պարոն Հակոբյանմեր տեղեկություններովդուքհրաժարվում եք քննիչին ներկայացնել ձեր եւ ՀՖՖ նախագահՌուբեն Հայրապետյանի հեռախոսային խոսակցությանձայնագրությունըԻ՞նչն է պատճառըինչո՞ւ չեք տրամադրում:

-Եթե պատկան մարմնին հետաքրքրում է մեր խոսակցությունը, ապա շատ հանգիստ դիմում է համապատասխան մարմիններին՝ իրենք օրենքով սահմանված կարգով տրամադրում են հեռախոսային խոսակցության ձայնագրությունը:

 -Այսինքնդուք չե՞ք պատրաստվում քննիչին հանձնելձայնագրությունը:

 -Գիտեք ինչ կա, մի բան, որ տալիս ես՝ պետք է ձեռքբերման աղբյուրն էլ բացահայտես, իսկ ես ձեռքբերման աղբյուրը ասուլիսի ժամանակ էլ ասել եմ, որ բացահայտելու մտադրություն չունեմ: Ես ընդամենն ասում եմ, որ այո՝ իմ եւ նշված անձնավորության մեջ նման խոսակցություն եղել է: Ապացույցներ, փաստեր ներկայացնելն արդեն պատկան մարմինների գործն է, իրենք պետք է դրանով զբաղվեն, ես չէ, որ պետք է ապացույցներ ներկայացնեմ: Մի բան էլ ասեմ՝ առ այսօր որեւէ թեւ չի ժխտել, որ նման խոսակցություն եղել, դա նշանկում է, որ եթե պատկան մարմիններն իրենց գործն անեն վաղը կամ մյուս օրը կբացահայտվի:

-Այդ գործում ձեր եւ Ռուբեն Հայրապետյանի հեռախոսայինխոսակցության ձայնագրությունը կարեւոր ապացույց է:

-Ես գործի վարույթում ներկայացված եմ որպես տուժող կողմ՝ ավել բան չեմ կարող ասել: Ես իմ ասելիքն ասել եմ:

 -Ի՞նչ նորություն կա սույն գործովձեր մասնակցությամբ ի՞նչքննչական գործողություններ են իրականացվում:

-Իմ հայտարարությունից հետո ես կրկին հարցաքննվել եմ: Այս պահին դեռեւս որեւէ առաջընթաց չկա, թե այս պարապուրդն ինչքան կտեւի, որեւէ մեկս չենք կարող ասել:

Ավելին՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին