Կարևոր իրադարձություններ

Դադարեցվել է ավստրիական շարժիչների առաքումը թուրքական մարտական անօդաչուներին

26 Հոկտեմբեր, 2020 15:25
Դադարեցվել է ավստրիական շարժիչների առաքումը թուրքական մարտական անօդաչուներին

Bombardier-ի Վերին Ավստրիայի Rotax դուստր ձեռնարկությունն արձագանքել է թուրքական մարտական Bayraktar TB2 ​​անօդաչու թռչող սարքերի համար ավստրիական շարժիչների առաքումը դադարեցնելու կոչին. հայտնում է derstandard-ը:

Ցուցարարները, ովքեր այդպիսի պահանջ էին ներկայացրել, պատճառաբանել են, որ ավստրիական շարժիչներով անօդաչուները թուրքական բանակն օգտագործում է նպատակաուղղված սպանությունների համար՝ թե՛ Քրդական աշխատավորական կուսակցության և նրա դաշնակից սիրիական աշխարհազորայինների դեմ պայքարում, թե՛ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում:

 

Լրահոս

Դիտել ավելին