Կարևոր իրադարձություններ

Մոսկվան Թուրքիային կոչ է անում նպաստել ԼՂ-ում հրադադարի հաստատմանը

26 Հոկտեմբեր, 2020 11:12
Մոսկվան Թուրքիային կոչ է անում նպաստել ԼՂ-ում հրադադարի հաստատմանը

Մոսկվան կոչ է անում Թուրքիային օգտագործել իր ողջ ազդեցությունը ՝ ի շահ հրադադարի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում նշանակալից բանակցություններ սկսելուն: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը. հայտնում է Ռիա Նովոստի-ն:

Նա հիշեցրել է, որ հոկտեմբերի 10-ի գիշերը՝ 11-ժամյա խորհրդակցություններից հետո, Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները «ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչների մասնակցությամբ համաձայնության եկան համատեղ հայտարարության շուրջ, որը նախատեսում է հրադադարի ռեժիմի հաստատում և բանակցային գործընթացի վերականգնում»:

«Հորդորում ենք մեր թուրք գործընկերներին նպատակահարմարորեն օգտագործել իրենց ազդեցությունը»,- հավելել է Լավրովը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին