Կարևոր իրադարձություններ

ԵԱՀԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության արտգործնախարարության հայտարարությունը

26 Հոկտեմբեր, 2020 00:25
ԵԱՀԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության արտգործնախարարության հայտարարությունը

ԵԱՀԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը՝ ռազմական գործողությունները դադարեցնելուն ուղղված խաղաղ նախաձեռնությունները խափանելու Ադրբեջանի և Թուրքիայի նպատակային գործողությունների վերաբերյալ։ Այս մասին տեղկանում ենք ԱՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությունից։

«Կրակը դադարեցնելու բանավոր սին խոստումների վերաբերյալ բազմաթիվ հայտարարությունների և միաժամանակ զինված ագրեսիան շարունակելու Ադրբեջանի ստեղծած արատավոր շրջանը կարող է ճեղքվել Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչմամբ և Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառմամբ, այդ թվում` անհատական բնույթի, այդ երկրի բարձրագույն ղեկավարության դեմ»,- նշված է հայտարարությունում:

 

Լրահոս

Դիտել ավելին