Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    505
    512

  • EUR

    596,5
    610,5

  • RUB

    6,58
    6,86

Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախում աշխատող օտարերկրացի լրագրողի է թիրախավորել (տեսանյութ)

25 Հոկտեմբեր, 2020 23:42
Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախում աշխատող օտարերկրացի լրագրողի է թիրախավորել (տեսանյութ)

Ադրբեջանի Զինված ուժերը դարձյալ Արցախի Հանրապետության տարածքում աշխատող օտարերկրացի լրագրողի է թիրախավորել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ռուս լրագրող Դարյա Ասլամովան «Տելեգրամ»-ի իր ալիքում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է արկն ընկնում նրանից 200 մետր հեռավորության վրա, երբ Ասլամովան հարցազրույց էր վերցնում հայ զինծառայողից:

«Ես ողջ եմ: Այսօր իմ հերթական ծննդյան օրն է: Արկը պայթեց 200 մետր հեռավորության վրա այն մեքենայից, որի մոտ ես հարցազրույց էի անցկացնում»,- գրել է Ասլամովան:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին