Կարևոր իրադարձություններ

Ամեն օր Հայաստանին ամենաժամանակակից սպառազինություններն են ուղարկում․ Ալիև

25 Հոկտեմբեր, 2020 23:01
Ամեն օր Հայաստանին ամենաժամանակակից սպառազինություններն են ուղարկում․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը պարբերաբար զենք է ստանում արտասահմանից: Այս մասին հայտնում է ТАСС-ը։

«Պետք է տեղեկացնեմ, որ այսօր Հայաստանը զինվում է։ Ամեն օր Հայաստանին ամենաժամանակակից սպառազինություններն են ուղարկում։ Մենք ունենք այդ զենքի ցանկը։ Մենք ունենք բոլոր տվյալները կատարված չվերթների մասին. երբ, որտեղից, որ քաղաքից է մեկնել ինքնաթիռը, երբ ժամանել է Երևան և ինչ բեռ է եղել դրա վրա»,- ասել է Ալիևը պաշտպանության նախարարության ղեկավարության հետ խորհրդակցության ժամանակ։

 

Լրահոս

Դիտել ավելին