Կարևոր իրադարձություններ

Այս պահին էլ ընթանում են ծանր մարտեր․ ՊԲ-ն շարունակում է ադրբեջանական դիվերսիոն խմբերի չեզոքացումը․ Արծրուն Հովհաննիսյան

25 Հոկտեմբեր, 2020 22:23
Այս պահին էլ ընթանում են ծանր մարտեր․ ՊԲ-ն շարունակում է ադրբեջանական դիվերսիոն խմբերի չեզոքացումը․ Արծրուն Հովհաննիսյան

Այսօր ռազմաճակատի ողջ երկայնքով շարունակվել են ռազմական գործողությունները հյուսիսից մինչև հարավ։ Այս մասին հոկտեմբերի 25-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսին ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Հյուսիսային ուղղությամբ վաղ առավոտյան սկսվել է հրետակոծություն, որոշ մարտական գործողություններ են ծավալվել, որոնք, սակայն, իրենց ինտենսիվությամբ մի փոքր զիջում են հարավային ուղղությամբ ընթացող մարտական գործողություններին: Հարավային ուղղությամբ ողջ օրվա ընթացքում դեպի հյուսիս և դեպի արևմուտք՝ Սանասարի ուղղությամբ, հակառակորդը ձեռնարկել է տասնյակ գրոհներ ու հարձակումներ տարբեր ուղղություններով: Ինտենսիվ մարտական գործողությունները ողջ օրվա ընթացքում շարունակվել են և այս պահին էլ ընթանում են ծանր մարտեր»,- ասաց Հովհաննիսյանը:

ՊՆ ներկայացուցչի խոսքով՝ օրվա ընթացքում Հադրութից հյուսիս, Մարտունիից հարավ մի քանի գյուղերում, այդ թվում՝ Ավետարանոց գյուղի հարակից անտառներում երևացել են դիվերսիոն խմբեր, այլ գյուղերի հատվածներում շարունակվել են դիվերսիոն խմբերի որոնողական ու ոչնչացման աշխատանքները, այս պահին էլ դրանք ընթանում են։

«Որպես կանոն՝ դիվերսիոն խմբերը մարտի չեն բռնվում, աշխատում են խուսափել և փախչել տեղանքից, որտեղ հայտնվում են մեր ԶՈՒ ստորաբաժանումները»,- հավելեց Հովհաննիսյանը։

Ողջ օրվա ընթացքում հարավային ուղղությամբ դեպի հյուսիս և դեպի արևմուտք հակառակորդը ձեռնարկել է տասնյականգամյա գրոհներ ու հարձակումներ տարբեր ուղղություններով, ինտենսիվ մարտական գործողությունները շարունակվել են, այս պահին էլ ընթանում են ծանր մարտեր՝ ասաց Հովհաննիսյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին