Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    505
    514

  • EUR

    599,5
    615,5

  • RUB

    6,62
    6,92

Կարևոր իրադարձություններ

Եթե Ալիևը տեղյակ չէ Լեռնային Ղարաբաղում կռվող սիրիացի զինյալների մասին, ուրեմն նրա դեմ խաղ են խաղում. Վիկտոր Վոդոլացկին

25 Հոկտեմբեր, 2020 21:32
Եթե Ալիևը տեղյակ չէ Լեռնային Ղարաբաղում կռվող սիրիացի զինյալների մասին, ուրեմն նրա դեմ խաղ են խաղում. Վիկտոր Վոդոլացկին

Ռուսաստանն Ադրբեջանին է փոխանցել Լեռնային Ղարաբաղում կռվող սիրիացի զինյալների մասին տվյալներ: Այս մասին ՌԻԱ-Նովոստիի հետ զրույցում նշել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով կոմիտեի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին:

Վոլոդացկինն ընդգծել է, որ եթե ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության պետ Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ արգելված ահաբեկչական կազմակերպությունների սիրիացի գրոհայինները Թուրքիայի միջոցով եկել են Ղարաբաղ, ապա նա դրա համար անհերքելի ապացույցներ ունի:

«Իսկ թե ինչու Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կամ պատասխանատու անձինք չեն տեղեկացրել իրենց նախագահին, դա ուրիշ հարց է»,- ասել է ռուս պաշտոնյան, հավելելով, որ եթե Ալիևը տեղյակ չէ նրանց մասնակցության մասին, ապա նրա դեմ ինչ-որ խաղ են խաղում։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին