Կարևոր իրադարձություններ

Իրանի բանակը զորավարժություններ է իրականացրել Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանակից շրջաններում

25 Հոկտեմբեր, 2020 17:02
Իրանի բանակը զորավարժություններ է իրականացրել Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանակից շրջաններում

Իրանի բանակը զորավարժություններ է անցկացրել երկրի հյուսիսարևմտյան շրջանում, որը սահմանակից է Հայաստանին և Ադրբեջանին: Այս մասին տեղդեկացնում է Թանսիմ գործակալությունը:

Զորավարժանքներին մասնակցել են Իրանի բանակի ցամաքային ուժերը, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր: Վարժանքներն անցկացվել են գիշերային և ցերեկային ժամերին։

Զորավարժությունների նպատակն էր սահմանամերձ շրջաններում զինված ուժերի մարտական պատրաստության ստուգումը:

 

Լրահոս

Դիտել ավելին