Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանն արդեն երկու անգամ խախտել է հումանիտար հրադադարը. Փաշինյանի խոսնակը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի՝ հրադադարի պատրաստակամության մասին հայտարարությունը. Sputnik Արմենիա

25 Հոկտեմբեր, 2020 13:15
Ադրբեջանն արդեն երկու անգամ խախտել է հումանիտար հրադադարը. Փաշինյանի խոսնակը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի՝ հրադադարի պատրաստակամության մասին հայտարարությունը. Sputnik Արմենիա

Ադրբեջանն արդեն երկու անգամ խախտել է հումանիտար հրադադարը, և այդ ֆոնի վրա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը նման են բառախաղի։ Sputnik Արմենիա-յի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը՝ անդրադառնալով ավելի վաղ Ադրբեջանի նախագահի հայտարարությանը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն պատրաստ է համաձայնության գալ Ղարաբաղում հրադադարի վերաբերյալ, եթե  Հայաստանը և նրա վարչապետը պետք է հայտարարեն, որ հավատարիմ են ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի համատեղ մշակած սկզբունքներին:

 

Լրահոս

Դիտել ավելին