Կարևոր իրադարձություններ

Մենք պատրաստ ենք հրադադարի, սակայն Հայաստանը պետք է հայտարարի, որ հավատարիմ է ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի համատեղ մշակած սկզբունքներին. Ալիև

25 Հոկտեմբեր, 2020 11:53
Մենք պատրաստ ենք հրադադարի, սակայն Հայաստանը պետք է հայտարարի, որ հավատարիմ է ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի համատեղ մշակած սկզբունքներին. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է համաձայնության գալ Ղարաբաղում հրադադարի վերաբերյալ: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստի-ն: 

«Այո, մենք պատրաստ ենք: Ես բազմիցս ասել եմ դա: Մենք այսօր պատրաստ ենք համաձայնության գալ հրադադարի վերաբերյալ: Միևնույն ժամանակ՝ Հայաստանը և նրա վարչապետը պետք է հայտարարեն, որ հավատարիմ են ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի համատեղ մշակած սկզբունքներին», - ասել է Ալիևը՝ Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: 

 

Լրահոս

Դիտել ավելին