Կարևոր իրադարձություններ

Տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում․ Արցախի ՊԲ

25 Հոկտեմբեր, 2020 10:16
Տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում․ Արցախի ՊԲ

Արցախի Հանրապետության ՊԲ-ն հայտնում է. 

 

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտեր:
 
Երեկոյան թշնամական ուժերը հերթական անգամ հրետակոծել են խաղաղ բնակավայրերը, մասնավորապես՝ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա, Թաղավարդ, Գիշի, Սպիտակաշեն համայնքներն ու Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղը:
 
Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումների կողմից շարունակվում են հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի հայտնաբերման և ոչնչացման գործողությունները:
 

Լրահոս

Դիտել ավելին