Կարևոր իրադարձություններ

Արցախի բնակչության շուրջ 60 տոկոսը լքել են իրենց բնակավայրերը ադրբեջանական հարձակումների պատճառով․ Արտակ Բեգլարյան

24 Հոկտեմբեր, 2020 23:17
Հեղինակ՝ Արտակ Բեգլարյան
Արցախի բնակչության շուրջ 60 տոկոսը լքել են իրենց բնակավայրերը ադրբեջանական հարձակումների պատճառով․ Արտակ Բեգլարյան

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Քանի որ շատերին է այս հարցը հետաքրքրում, նշեմ, որ մեր նախնական գնահատմամբ՝ Արցախի շուրջ 90,000 բնակիչներ լքել են իրենց բնակավայրերը ադրբեջանական դիտավորյալ ու չտարբերակված հարձակումների ու շարունակական վտանգների պատճառով: Դա կազմում է Արցախի բնակչության շուրջ 60 տոկոսը, որի մեջ մտնում են և՛ Արցախի այլ բնակավայրեր, և՛ ՀՀ տեղափոխվածները: Միջազգային հանրությունը պետք է կատարի բոլոր հնարավոր ջանքերը ադրբեջանական ոճրագործություններն օր առաջ դադարեցնելու և այս մարդկանց իրենց տները վերադարձնելու ուղղությամբ»:

 

Լրահոս

Դիտել ավելին