Կարևոր իրադարձություններ

Արսեն Թորոսյանն այցելել է մարզային բժշկական կենտրոններ, որոնք զբաղվում են վիրավոր զինվորականների բուժմամբ

24 Հոկտեմբեր, 2020 21:24
Արսեն Թորոսյանն այցելել է մարզային բժշկական կենտրոններ, որոնք զբաղվում են վիրավոր զինվորականների բուժմամբ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շրջել է մի շարք մարզային բժշկական կենտրոններով: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից։

Մասնավորապես, նախարարն այցելել է Մասիսի, Էջմիածնի, Աշտարակի և Աբովյանի բժշկական կենտրոններ, տեղում ծանոթացել պացիենտների հոսքերի կառավարմանը, շրջել է հիվանդասենյակներով, զրուցել Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինվորների և նրանց բուժող բժշկական անձնակազմի հետ:


Բոլոր զինվորներին նախարարը մաղթել է շուտափույթ ապաքինում և շնորհակալություն հայտնել հայրենիքը նվիրումով պաշտպանելու համար:

Շրջայցի ընթացքում նախարարը հետաքրքրվել է նաև բժշկական կենտրոնների կարիքներով և տեղում առաջարկել լուծման տարբերակներ, ինչպես նաև համոզվել, որ կենտրոնները հագեցած են անհրաժեշտ սարքավորումներով և դեղորայքով:

Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել բժշկական անձնակազմերին` կատարած ծանր աշխատանքի և զինվորների կյանքը փրկելու համար:

На изображении может находиться: 2 человека, люди стоят

На изображении может находиться: 2 человека, люди стоят и в помещении

 

На изображении может находиться: 2 человека, люди стоят и в помещении

На изображении может находиться: один или несколько человек, люди стоят и в помещении

На изображении может находиться: 1 человек, стоит

На изображении может находиться: один или несколько человек и в помещении

 

Լրահոս

Դիտել ավելին