Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիան հետ է կանչում Թուրքիայում իր դեսպանին․ «France Press»

24 Հոկտեմբեր, 2020 21:00
Ֆրանսիան հետ է կանչում Թուրքիայում իր դեսպանին․ «France Press»

Ֆրանսիայի իշխանությունները վճռականորեն դատապարտել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «անառողջ հոգեկան վիճակի» մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը: Այս մասին հայտնում է «France Press» գործակալությունը։

«Նախագահ Էրդողանի մեկնաբանություններն անընդունելի են։ Ավելորդությունն ու կոպտությունը մեթոդ չէ։ Մենք պահանջում ենք, որ Էրդողանը փոխի իր քաղաքականությունը, քանի որ դա վտանգավոր է բոլոր առումներով», - «France Press»-ին հայտնել են Ելիսեյան պալատից։

Աղբյուրի հաղորդմամբ Ֆրանսիան հետ է կանչել Անկարայում իր դեսպանին խորհրդակցությունների համար։

 

 

Լրահոս

Դիտել ավելին