Կարևոր իրադարձություններ

Հարավային ուղղության վրա հակառակորդը, որոշ հատվածներում, զիջելով դիրքերը, մեծ կորուստների գնով՝ անցել է պաշտպանության․ Սենոր Հասրաթյան

24 Հոկտեմբեր, 2020 20:41
Հեղինակ՝ Սենոր Հասրաթյան
Հարավային ուղղության վրա հակառակորդը, որոշ հատվածներում, զիջելով դիրքերը, մեծ կորուստների գնով՝ անցել է պաշտպանության․ Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ մամուլի նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Արդեն երրորդ օրն է, ինչ ադրբեջանա-արցախյան հակամարտության գոտու հարավային ուղղությամբ հակառակորդը ոչ միայն չի կարողանում զարգացնել նախօրերին ունեցած հաջողությունները, այլև որոշ հատվածներում՝ զիջելով դիրքերը, մեծ կորուստների գնով՝ անցել է պաշտպանության:

Այսօր գտնվելով մարտագծի Բերձոր-Իշխանաձոր մարտական գործողությունների շրջանում և ականատեսը լինելով մեր զորատեսակաների փայլուն պատրաստականությանը, համոզվեցի, որ ամեն ինչ արվում է այնպես, որպեսզի վերջնական արդյունքում ունենանք լիարժեք ՀԱՂԹԱՆԱԿ»:

 
 

Լրահոս

Դիտել ավելին