Կարևոր իրադարձություններ

Օրվա ընթացքում Ադրբեջանը կրակահերթի տակ է պահել Արցախի խաղաղ բնակավայրերը․ կիրառվել է Գրադ, Սմերչ և ռազմական ավիացիա․ ԱՀ ԱԻՊԾ

24 Հոկտեմբեր, 2020 19:35
Օրվա ընթացքում Ադրբեջանը կրակահերթի տակ է պահել Արցախի խաղաղ բնակավայրերը․ կիրառվել է Գրադ, Սմերչ և ռազմական ավիացիա․ ԱՀ ԱԻՊԾ

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հաղորդագրություն է տարածել․

«Օրվա ընթացքում Ադրբեջանը կրակահերթի տակ է պահել Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերը։

Գրադի և սմերչի կայանքներից հրթիռակոծվել է Մարտունի քաղաքը և նույն շրջանի Թաղավարդ համայնքը։

Օրվա երկրորդ կեսին, հերթական անգամ ռազմական ավիացիայի կիրառմամբ ռմբակոծվել է Մարտակերտ քաղաքը։

Մարդկային կորուստներ չկան, ավերածությունները ճշտվում են»։

 

Լրահոս

Դիտել ավելին