Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Դավիթաշեն վարչական շրջանում․ տուժածներ չկան

24 Հոկտեմբեր, 2020 19:03
Հրդեհ Դավիթաշեն վարչական շրջանում․ տուժածներ չկան

Հոկտեմբերի 24-ին, ժամը 14:11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն 4-րդ թաղամասի թիվ 49-րդ շենքի տանիքում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։

Պարզվել է, որ շենքի 11-րդ հարկում գազի հաշվիչից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկումով։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:30-ին, մարվել՝ 14:40-ին: Այրվել են 4 գազի հաշվիչի պլաստմասսայե արկղ և շենքի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 3 քմ):

 

Լրահոս

Դիտել ավելին