Կարևոր իրադարձություններ

Հայաստանին նվիրաբերված համակարգչային տոմոգրաֆի սարքը տրվել է Կապանի բժշկական կենտրոնին. ՀՀ ԱՆ

24 Հոկտեմբեր, 2020 18:55
Հայաստանին նվիրաբերված համակարգչային տոմոգրաֆի սարքը տրվել է Կապանի բժշկական կենտրոնին. ՀՀ ԱՆ

Հայաստանին համակարգչային տոմոգրաֆիայի սարք է նվիրաբերվել: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից։

Օրերս Ամերիկայի Միացյալ Նահանգների հայ բժիշկների կողմից մարդասիրական օգնության շրջանակներում Հայաստան է ուղարկվել հումանիտար բեռ: Ի թիվս բժշկական այլ պարագաների` համակարգչային տոմոգրաֆիայի սարք է նվիրաբերվել:

Հաշվի առնելով, որ Կապանի բժշկական կենտրոնը ներկայումս բժշկական օգնություն և սպասարկում է տրամադրում նաև արցախյան պատերազմի վիրավորներին, առողջապահության նախարարությունը որոշում է կայացրել հումանիտար օգնությամբ ստացված համակարգչային տոմոգրաֆը տրամադրել Կապանի բժշկական կենտրոնին:

Նշենք, որ սարքը կծառայի նաև տարածաշրջանի բնակչութանը` հետազոտման և ճշգրիտ բուժման համար:

 

Լրահոս

Դիտել ավելին