Կարևոր իրադարձություններ

Թուրքիան առաջնորդվում է Օսմանյան կայսրության վերականգնման ռազմավարությամբ. Ֆրանսիայի ԳՇ նախկին պետ

24 Հոկտեմբեր, 2020 18:28
Թուրքիան առաջնորդվում է Օսմանյան կայսրության վերականգնման ռազմավարությամբ. Ֆրանսիայի ԳՇ նախկին պետ

Ֆրանսիայի ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Պիեռ դե Վիլյեն ընդգծել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռազմատենչ քաղաքականությունը գնալով ավելի մեծ անհանգստություն է առաջացնում, հատկապես այն ֆոնին, որ Թուրքիան դադարում է աշխարհիկ երկիր լինելուց։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը Պիեռ դե Վիլյեն նման կարծիք է հայտնել BFM հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Էրդողանի Թուրքիան այժմ, ըստ իր հայտարարությունների, առաջնորդվում է Օսմանյան կայսրության վերականգնման ռազմավարությամբ։ Եվ այդ մանիֆեստը Թուրքիան մարմնավորում է ռազմական բնույթի համապատասխան ժեստերով։ Օրինակ ՝ քրդերի ոչնչացումը Սիրիայում, Լեռնային Ղարաբաղում նրանց գործողությունները», - նշել է գեներալ Պիեռ դե Վիլյենը։

Նրա խոսքով՝ մի օր միջազգային հանրությունը, և Ֆրանսիան, մասնավորապես, պետք է դրան վերջ դնեն։

«Մենք չենք կարող համաձայնել, որ Թուրքիայի պես երկիրը, որի՝ ԵՄ - ին անդամակցելու շուրջ բանակցությունները մինչ օրս պաշտոնապես ավարտված չեն, շարունակի նման հռետորաբանությունն ու նման գործողությունները ՝ լինելով ՆԱՏՕ-ի անդամ», - ընդգծել է դե Վիլյենը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին