Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    505,5
    515

  • EUR

    600
    616

  • RUB

    6,61
    6,91

Կարևոր իրադարձություններ

Հակառակորդի դրոշներ «ճակատագիրը» (լուսանկարներ). Banak.info

24 Հոկտեմբեր, 2020 16:47
Հակառակորդի դրոշներ «ճակատագիրը» (լուսանկարներ). Banak.info

Ադրբեջանական դիվերսիոն տարբեր խմբեր ներթափանցում են հայկական բնակավայրեր, գյուղեր ու այնտեղ իջեցնելով մեր դրոշները, ոտնատակ գցելով դրանք՝ բարձրացնում են իրենց դրոշներն ու նկարահանում: Այս մասին ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն իր խոսքում բազմիցս հայտնել է, նշելով, որ այդ խմբերը մեր զինծառայողների կողմից հետ են շպրտվում՝ կրելով բազմաթիվ կորուստներ:
Banak.info-ն այսօր հրապարակել էր տեսանյութ, որտեղ ցուցադրվում էր ջախջախված հակառակորդի թողած զինտեխնիկան, իսկ այժմ ականատես է եղել, թե ինչ ճակատագրի են արժանանում Ադրբեջանի դրոշները, երբ մեր զինծառայողները հետ են շպրտում դիվերսիոն խմբերին ու հանում նրանց՝ հատուկ նկարահանման համար բարձրացված դրոշները:
Լուսանկարները արվել են երեկ հարավային ուղղությամբ և օրեր առաջ՝ հյուսիսային:

Լուսանկարները՝ ստորև.

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին