Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    505
    514

  • EUR

    598,5
    614,5

  • RUB

    6,6
    6,9

Կարևոր իրադարձություններ

Ձեր պատասխանատու և սթափ քայլերով օգնեք գիշեր ու զօր աշխատող բուժաշխատողներին. Հայկ Համբարձումյան

24 Հոկտեմբեր, 2020 14:16
Ձեր պատասխանատու և սթափ քայլերով օգնեք գիշեր ու զօր աշխատող բուժաշխատողներին. Հայկ Համբարձումյան

Արտաշատի Բժշկական Կենտրոնի տնօրեն Հայկ Համբարձումյանը գրել է․ 

«Հարգելի հայյրենակիցներ, օրհասական այս օրերին, երբ մեր երկիրը պայքարում է Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի դեմ, բոլորս մեր ուշադրությունը սևեռել ենք դեպի պատերազմական լայնածավալ գործողություները:

Այս օրերին, սակայն պակաս կարևոր չէ պայքարել մեկ այլ պատերազմում՝ կորոնավիրուսային հիվանդության դեմ։

Վերջին օրերին հիվանդության աճն ու ավելացող թվերը լուրջ մտահոգության տեղիք են տալիս՝ առողջապահական աղետալի իրավիճակի ստեղծման առումով: Այս պայմաններում բոլորս պարտավոր ենք հստակ գիտակցել, որ մեր վարքագիծն անչափ կարևոր է: Ուստի զգոնության կոչով դիմում եմ բոլորին՝ խստորեն պահպանեք հակահամաճարակային կանոնները: Ձեր պատասխանատու և սթափ քայլերով օգնեք գիշեր ու զօր աշխատող բուժաշխատողներին՝ առանց այն էլ խիստ ծանրաբեռնված առողջապահական համակարգն էլ ավելի չծանրաբեռնելու և վարակն առաջնագիծ չհասցնելու համար: Դրա համար բավական է միայն կատարել այս պարզ քայլերը՝ կրել դիմակ, հաճախակի լվանալ ձեռքերը, պահպանել սոցիալական հեռավորություն:
Բոլորս պարտավոր ենք մեր զգոն քայլով մի մասնիկը լինել միասնական և արդար պայքարի, մեր ներդրումն ունենալ հայրենիքի փրկության սրբազան գործին: Հիշեք՝ բժիշկն այս պահին առավել զինվորին է պետք: Կրեք դիմակ, փրկեք կյանքեր:

Արտաշատի բժշկական կենտրոնի տնօրեն՝
Հայկ Համբարձումյան»:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին