Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    505
    514

  • EUR

    599,5
    615,5

  • RUB

    6,6
    6,9

Կարևոր իրադարձություններ

«Ավստրալիան պետք է դեմ արտահայտվի էթնիկ բնաջնջումներին». Բազմամարդ երթ Սիդնեյում՝ հանուն Արցախի ճանաչման

24 Հոկտեմբեր, 2020 14:15
«Ավստրալիան պետք է դեմ արտահայտվի էթնիկ բնաջնջումներին». Բազմամարդ երթ Սիդնեյում՝ հանուն Արցախի ճանաչման

greekcitytimes-ը գրում է․ Ավստրալիայի հայ համայնքը եւ նրանց աջակիցները այսօր բազմամարդ ցույց («Երթ հանուն հայերի») կանցկացնեն՝ ի նշան համերաշխության իրենց եղբայրների եւ քույրերի, որոնք հարձակման տակ են գտնվում Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում։

Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը նշել է, որ Ինչպես տեսնում ենք պատմության ընթացքում, ագրեսորին իր անունով չկոչելը եւ չդատապարտելը, հատկապես, երբ նրանք ռմբակոծում են քաղաքացիներին եւ բացահայտ էթնիկ բնաջնջմամբ սպառնում, միայն խրախուսում է ագրեսորին շարունակել ռազմական հանցագործությունները։

Տնօրենն ասել է․«Ինչպես տեսնում ենք պատմության ընթացքում, ագրեսորին իր անունով չկոչելը եւ չդատապարտելը, հատկապես, երբ նրանք ռմբակոծում են քաղաքացիներին եւ բացահայտ էթնիկ բնաջնջմամբ սպառնում, միայն խրախուսում է ագրեսորին շարունակել ռազմական հանցագործությունները»։

«Հայերը միշտ ասում են «այլեւս երբեք», երբ հիշում են հայերի, հույների եւ ասորիների ցեղասպանությունը 1915-ին: Դա նշանակում է, որ Ավստրալիան պետք է դեմ արտահայտվի էթնիկ բնաջնջումներին եւ ցեղասպանությանը, Ավստրալիան պետք է դեմ լինի բռնապետությանը, Ավստրալիան պետք է դեմ լինի նեոօսմանյան Պանթուրանին»- եզրափակել է Կայսերյանը։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին