Կարևոր իրադարձություններ

Կորոնավիրուսը կրկին խորհրդարան է հասել. «Ժողովուրդ»

24 Հոկտեմբեր, 2020 08:13
Կորոնավիրուսը կրկին խորհրդարան է հասել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կորոնավիրուսը կրկին խորհրդարան է հասել: Վարակվածներ կան ինչպես պատգամավորների, այնպես էլ խորհրդարանի աշխատակազմի ներկայացուցիչների թվում:

Ըստ մեր տեղեկությունների՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամա­վոր Գոռ Գեւորգյանի մոտ արդեն հաստատվել է, իսկ մի քանի պատգամավորներ նոր են հանձնել թեստը, ջերմում են, դեռեւս սպասում են պատասխա­նին:

ԱԺ աշխատակազմում եւս վիրուսը տարածվել է, մեկուսացածներ ու ինքնամեկուսացածներ կան: Երեկ, կարելի է ասել, նաեւ դրա պատճառով խորհրդարանը դատարկ էր, որեւէ աշխատանքային պրոցես չէր ընթանում:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսը խորհրդարանում տարածվեց նաեւ հունի­սին. այդ ընթացքում կորոնավիրուսով վարակվել էին Ազգային ժողովի 5 պատգամավորներ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Պողոսյանը, Ծովինար Վարդանյանը, Հայկ Գեւորգյանը, Վիկտոր Ենգիբարյանը, ինչպես նաեւ ԱԺ փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակ­ցության պատգամավոր Վահե էնֆիաջյանը:

Երեկ «ժողովուրդ» օրաթերթը փորձեց Գոռ Գեւորգյանից պարզել, թե այժմ ինչպես է իրեն զգում, սակայն վերջինս մեր հեռախոսազանգերին չպատասխանեց: COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 21 հազար 560 մարդ: Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 2 հազար 474-ով` հասնելով 73 հազար 310-ի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին