Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    505
    514

  • EUR

    599,5
    615,5

  • RUB

    6,62
    6,92

Կարևոր իրադարձություններ

Խաղաղապահի դեր կարող է կատարել միայն չեզոք պետությունը. «Հայաստանի Հանրապետություն»

24 Հոկտեմբեր, 2020 08:00
Խաղաղապահի դեր կարող է կատարել միայն չեզոք պետությունը. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է.

«Դժվար չէ կռահելը, որ Ադրբեջանը ցանկանում է խաղաղապահների կազմում տեսնել Թուրքիային: Այս գաղափարը պատերազմի հենց սկզբից առաջ են տարել Արցախի հանդեպ ագրեսիա իրականացրած երկու պետություն: Սակայն այստեղ կան առարկայական խանգարող հանգամանքներ: Թուրքիան ակնհայտ ադրբեջանամետ դիրքորոշում  ունի և ուղղակիորեն ներգրավված է ռազմական գործողություններում:

Այս փաստը բավարար է, որպեսզի վերջինիս ներկայությունն ընդունելի չլինի Հայաստանի համար: Այդ մասին ակնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում: Վարչապետը հայտարարեց, որ Ադրբեջանի պատկերացումները խաղաղապահների վերաբերյալ չեն համընկնում Հայաստանի պատկերացումների հետ:

«Եթե պետք է խոսել փոխզիջումների մասին, ապա այստեղ նույնպես փոխզիջումային տարբերակ կարող է դառնալ ռուսաստանյան խաղաղապահների ներկայությունը: Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ»,- նշել է ՀՀ վաչապետը: Վերջինս նաև ակնարկել է, որ պետք է հաշվի առնել նաև տարածաշրջանի մյուս երկրների կարծիքը և որ խաղաղապահները պետք է կայունացնեն տարածաշրջանը, ոչ թե ապակայունացնեն»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին