Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    505,5
    511,5

  • EUR

    601,5
    615,5

  • RUB

    6,57
    6,85

Կարևոր իրադարձություններ

Ես պաշտոնապես կոչ եմ անում ԱՄՆ-ին՝ ճանաչել Արցախի Անկախ Հանրապետությունը. Կոնգրեսական Ադամ Շիֆ

24 Հոկտեմբեր, 2020 00:01
Հեղինակ՝ Ադամ Շիֆ
Ես պաշտոնապես կոչ եմ անում ԱՄՆ-ին՝ ճանաչել Արցախի Անկախ Հանրապետությունը. Կոնգրեսական Ադամ Շիֆ

Կոնգրեսական Ադամ Շիֆը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Ավելի քան մեկ ամիս է, ինչ Ադրբեջանն ու Թուրքիան պատերազմ են մղում Արցախի դեմ, ռմբակոծում են խաղաղ բնակիչներին, եկեղեցիները և կատարում հնարավոր ռազմական հանցագործություններ: Ավելի քան 800 զինվոր է սպանվել` հետ մղելով Ադրբեջանի գրոհները, և տասնյակ խաղաղ բնակիչներ զոհվել են: Ըստ գնահատականների՝ ձմռանը մոտենալուն պես Արցախի քաղաքացիական բնակչության կեսից ավելին տեղահանվել է ՝ քնում է մեքենաներում կամ ռումբեր ընկնելուց հեռու ՝ բաց դաշտերում:
Ես պաշտոնապես կոչ եմ անում ԱՄՆ-ին՝ ճանաչել Արցախի Անկախ Հանրապետությունը:
Մենք չենք կարող թույլ տալ, որ պատմությունը կրկնվի: Եթե Ադրբեջանը և Թուրքիան վճռել են վարել պատերազմ, ապա ԱՄՆ-ն, Մինսկի խումբը և միջազգային հանրությունը պետք է հասկանան, որ իրենք իրենց նպատակներին չեն հասնի: Ալիևը և Էրդողանը պետք է հասկանան, որ եթե շարունակեն այս պատերազմը, ապա դա հետևանքներ կունենա: Միացյալ Նահանգները ձեռքերը ծալած չի մնա:


Ես կանգնած եմ Հայաստանի կողքին: Ես կանգնած եմ Արցախի կողքին»:

Թարգմանությունը՝ Եվա Գրիգորյանի

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին