Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    505
    513

  • EUR

    597,5
    613,5

  • RUB

    6,59
    6,89

Կարևոր իրադարձություններ

Պոմպեոն Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել առարկայական բանակցություններ վարել

23 Հոկտեմբեր, 2020 22:42
Պոմպեոն Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել առարկայական բանակցություններ վարել

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել վարել առարկայական բանակցություններ:

Պետքարտուղարը ընդգծել է բանակցությունների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո շարունակելու կարևորությունը:

«Պետքարտուղար Պոմպեոն շեշտել է բռնությանը վերջ տալու և խաղաղ բնակչությանը պաշտպանելու անհրաժեշտությունը: Պետքարտուղարը նաև շեշտեց երկու կողմերի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո առարկայական բանակցություններ սկսելու անհրաժեշտությունը: Դա անհրաժեշտ է, որպեսզի լուծվի  հակամարտությունը, որը հիմնված է Հելսինկյան եզրափակիչ ակտի` բռնության սպառնալիքի չկիրառման մասին, կողմերի տարածքային ամբողջականության պահպանման և ժողովուրդների ինքնորոշման հավասար իրավունքների վրա », - ասված է Պետդեպարտամենտի խոսնակ Մորգան Օրթագուսի հայտարարության մեջ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին