Կարևոր իրադարձություններ

Վարչապետը տեսակցել է վիրավորված զինծառայողներին (լուսանկարներ)

23 Հոկտեմբեր, 2020 21:13
Վարչապետը տեսակցել է վիրավորված զինծառայողներին (լուսանկարներ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Վարչապետը տեսակցել է ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղում վիրավորված զինծառայողներին: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի լրատվական ծառայությունից։

Բուժանձնակազմը կառավարության ղեկավարին ներկայացրել է զինծառայողների առողջական վիճակն ու ապաքինման ընթացքը: Նիկոլ Փաշինյանը զրուցել է զինծառայողների հետ, մաղթել շուտափույթ ապաքինում և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար:

 

Լրահոս

Դիտել ավելին