Կարևոր իրադարձություններ

Հայտնաբերվել է արգելված հրապարակումների 160 դեպք, որոնցից 118-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից․ ոստիկանություն

23 Հոկտեմբեր, 2020 19:13
Հայտնաբերվել է արգելված հրապարակումների 160 դեպք, որոնցից 118-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից․ ոստիկանություն

ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներով, հոկտեմբերի 23-ի ժամը 15․00-ի դրությամբ, հայտնաբերվել է արգելված հրապարակումների 160 դեպք, որոնցից 42-ը՝ լրատվական գործունեություն իրականացնողների, 118-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Հարուցված վարչական վարույթների արդյունքում 45-ով արդեն կիրառվել են վարչական տույժեր։ Մասնավորապես՝ լրատվական գործունեություն չիրականացնող 1 անձ տուգանվել է 700 հազար դրամի չափով, 36-ը՝ 300 հազար դրամի չափով, որոնցից 4-ը հրապարակումը չեն հեռացրել, ուստի, բացի հիշյալ 300 հազար դրամից, տուգանվել են նաև 700 հազար դրամի չափով։ 9 լրատվական կայք էլ տուգանվել է 700 հազար դրամի չափով։ Ընդ որում, լրատվական կայքերից մեկը հրապարակումը չի վերացրել, ուստի լրատվամիջոցը, բացի հիշյալ 700 հազար դրամից, տուգանվել է նաև 1 միլիոն 500 հազար դրամի չափով։

Մյուս հրապարակումների հեղինակներին վարչական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկվում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին