Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիայի և Գերմանիայի հայ համայնքների ջանքերով Հայաստան է ժամանել 25 տոննա հումանիտար ուղեբեռ

23 Հոկտեմբեր, 2020 18:50
Ֆրանսիայի և Գերմանիայի հայ համայնքների ջանքերով Հայաստան է ժամանել 25 տոննա հումանիտար ուղեբեռ

Ֆրանսիայի և Գերմանիայի հայ համայնքների ջանքերով Հայաստան է ժամանել հերթական հումանիտար ուղեբեռը: Այս մասին տեղեկանում ենք «Հայաստան» համահայկական հիմնադրամի տարածած հաղորդագրությունից։

25 տոննա մարդասիրական բեռի մեծ մասը կազմում են դեղամիջոցներն ու բժշկական սարքավորումները:

«Սա «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպված արդեն երրորդ նմանատիպ փոխադրումն է։

Շնորհակալ ենք շարունակական աջակցության համար:

Միացի՛ր համահայկական շարժմանը և կատարի՛ր քո նվիրատվությունը հիմա՝
www.himnadram.org »,- նշված է հաղորդագրությունում։

 

Լրահոս

Դիտել ավելին