Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    505
    513

  • EUR

    598
    614

  • RUB

    6,6
    6,9

Կարևոր իրադարձություններ

Վթար Սիսիան-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

23 Հոկտեմբեր, 2020 17:43
Վթար Սիսիան-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

Հոկտեմբերի 23-ին, ժամը 10։52-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորհայք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 37-րդ կմ-ին «Renault Megane» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ջիվան Հ․, ծնված 1956 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևկելի հատվածից և կողաշրջվել։ Ուղևոր Շուշան Պ․-ն (ծնված 1989 թ․) տեղում մահացել է, որի դին տեղափոխվել է Սիսիանի ԲԿ։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ուղևոր Գուրգեն Պ․-ն (ծնված 1993 թ․) ևս տեղափոխվել է Սիսիանի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության։

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին