Կարևոր իրադարձություններ

Մեր զենք վերցնելու ժամանակն է. Վահե Էնֆիաջյան

23 Հոկտեմբեր, 2020 15:55
Հեղինակ՝ Վահե Էնֆիաջյան
Մեր զենք վերցնելու ժամանակն է. Վահե Էնֆիաջյան

ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է.

Սիրելի՛ հայրենակիցներ, մեր զենք վերցնելու ժամանակն է ․․․

Մեր տղաները օրեր շարունակ մարտնչում են թշնամու դեմ, և հիմա էլ ռազմի դաշտում նրանց կողքին պետք է լինենք նաև մենք։ Ես, իմ զինակից և կուսակից ընկերների, գործընկերների, համակիրների հետ միասին մեկնում եմ առաջնագիծ։ Դիվանագիտական և խորհրդարանական աշխատանքներին զուգահեռ պետք է գործենք նաև ռազմի դաշտում։ Եկեք միասին ցույց տանք թշնամուն, որ պաշտպանում ենք ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻ ՍՈՒՐԲ ՀՈՂԸ, ՄԵՐ ՊԱՏԻՎՆ ՈՒ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ԱԶԱՏ ՈՒ ԱՆԿԱԽ ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ։
ԼԻՆԵ՛ՆՔ ԱՐԺԱՆԻ ՀԱՅՈՑ ԶԵՆՔԻ և ԱՆՎԱՆ ՓԱՌՔԻՆ,
ՄԵՐ ԹԻԿՈՒՆՔԸ ԱՄՈՒՐ ԿԱ և ՊԵՏՔ Է ԼԻՆԻ,
ՄԵՐ ՊԱՅՔԱՐՆ ԱՐԴԱՐ Է և ՄԵՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ։
Հ․ Գ․ Կամավորագրվել ցանկացող բոլոր անձինք կարող են գրել իմ պաշտոնական էջին։

 

Լրահոս

Դիտել ավելին