Կարևոր իրադարձություններ

Պուտինն ամեն ինչ անում է ԼՂ-ում հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար. Պեսկով

23 Հոկտեմբեր, 2020 14:37
Պուտինն ամեն ինչ անում է ԼՂ-ում հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար. Պեսկով

Ռուսաստանի ղեկավարը ամենօրյա կապի մեջ է ինչպես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, այնպես էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ասել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղարը. հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ամեն ինչ անում է Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու և հակամարտության կարգավորման գործընթացը խաղաղ ուղի դուրս բերելու համար»,- լրագրողների հայտնել է Պեսկովը:

«Նախագահ Պուտինը ասաց, որ ինքը ամենօրյա կապի մեջ է և՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, և՛ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ես կարող եմ միայն մեկ անգամ ևս շեշտել, որ Ռուսաստանի ղեկավարն անում է հնարավոր ամեն բան՝ պատերազմը դադարեցնելու և ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը խաղաղ ուղի բերելու համար», - ասաց Պեսկովը:

Թարգմանությունը՝ Եվա Գրիգորյանի 

 

Լրահոս

Դիտել ավելին