Կարևոր իրադարձություններ

Հայ պատգամավորները մեկնում են Մոսկվա և Թբիլիսի Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների մշտադիտարկում իրականացնելու նպատակով

23 Հոկտեմբեր, 2020 12:43
Հայ պատգամավորները մեկնում են Մոսկվա և Թբիլիսի Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների մշտադիտարկում իրականացնելու նպատակով

2020 թվականի հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ը Թբիլիսի կգործուղվեն Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի Սամսոնյանը եւ պատգամավոր Համազասպ Դանիելյանը (ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության պատվիրակության կազմում), ինչպես նաեւ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը եւ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանը (ԵԽԽՎ դիտորդական առաքելության պատվիրակության կազմում): 2020 թվականի հոկտեմբերի 22-29-ը աշխատանքային այցով Մոսկվա կգործուղվի Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը:

 

Լրահոս

Դիտել ավելին