Կարևոր իրադարձություններ

Իրանը չի հանդուրժի ագրեսիան իր սահմաններին և տարածքում. ՌԴ-ում ԻԻՀ դեսպան

23 Հոկտեմբեր, 2020 12:35
Իրանը չի հանդուրժի ագրեսիան իր սահմաններին և տարածքում. ՌԴ-ում ԻԻՀ դեսպան

«ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ՌԴ-ում Իրանի դեսպան Կազեմ Ջալալին ասել է, որ Իրանը սերտ և լուրջ շփման մեջ է բոլոր կողմերի հետ: 

 «Իրանը ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղում ծավալվող ռազմական գործողություններին և չի հանդուժի ագրեսիան իր սահմաններին և տարածքներում»–նշել է դեսպանը:

Կազեմ Ջալալին հավելել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին դեպքերի ժամանակ իրենք երկու կողմին էլ հայտարարել են, որ ցանկացած մեկը, ով կխախտի այս սկզբունքը, միանգամայն կմերժվի։

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին