«ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ՌԴ-ում Իրանի դեսպան Կազեմ Ջալալին ասել է, որ Իրանը սերտ և լուրջ շփման մեջ է բոլոր կողմերի հետ:
«Իրանը ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղում ծավալվող ռազմական գործողություններին և չի հանդուժի ագրեսիան իր սահմաններին և տարածքներում»–նշել է դեսպանը:
Կազեմ Ջալալին հավելել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին դեպքերի ժամանակ իրենք երկու կողմին էլ հայտարարել են, որ ցանկացած մեկը, ով կխախտի այս սկզբունքը, միանգամայն կմերժվի։