Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    506,5
    512,5

  • EUR

    603,5
    617,5

  • RUB

    6,6
    6,88

Կարևոր իրադարձություններ

Պահանջում ենք ճանաչել Արցախի հայության ինքնորոշման իրավունքը․ Հունաստանի հայեր

23 Հոկտեմբեր, 2020 12:03
Պահանջում ենք ճանաչել Արցախի հայության ինքնորոշման իրավունքը․ Հունաստանի հայեր

Հունահայերը  հայտարարություն են ընդունել՝ ուղղված Հունաստանի Ազգային ժողովին, Եվրամիության, Եվրոպայի խորհրդարանին և Աթենքում ՄԱԿ-ի գրասենյակին:

Բանաձևում նշված է.

«Մենք ովքեր, չորեքշաբթի, 21 հոկտեմբերի, 2020 թ., երեկոյան հավաքվել ենք Աթենքում, Իսրայելի դեսպանատան առջև

- Մեր զորակցությունն ենք հայտնում Արցախի հերոս ժողովրդին և համոզված լինելով, որ նրա ազատագրական պայքարը հասնելու է իր վախճանական նպատակին:

 

-Խոնարհվում ենք այն հերոս մարտիկների հիշատակի առջև, բոլոր նրանց՝ երիտասարդների, պատանիների, տղամարդկանց և կանանց հերոսության առջև ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին արդար պայքարում, ովքեր դեռ բարձր են պահում պայքարի դրոշը:

-Երախտագիտություն ենք հայտնում հույն ժողովրդին, Արցախի պայքարին իր ցուցաբերած բազմազան աջակցության համար:

- Պահանջում ենք միջազգային կազմակերպություններին անհապաղ միջամտել՝ արյունահեղությունը Արցախում դադարեցնելու համար:

- Մենք պահանջում ենք ճանաչել Արցախի հայության ինքնորոշման իրավունքը և Արցախի անկախ հանրապետությունը:»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին