Կարևոր իրադարձություններ

Հայերիս միությունը մեր գոյության զրահն է հայոց բանակը մեր մարմինը․ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան

23 Հոկտեմբեր, 2020 11:16
Հեղինակ՝ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան
Հայերիս միությունը մեր գոյության զրահն է հայոց բանակը մեր մարմինը․ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան

Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել․

Սիրելի՛ հայորդիներ,
ծանրագույն փորձության ժամ է: Այսօր մեր ազգը մեկ ամբողջական զինվորի կերպարանք է ստացել, ուրեմն անպարտելի է: Հայերիս միությունը մեր գոյության զրահն է, հայոց բանակը՝ մեր մարմինը:
Նահատակ զինվորների թափած արյունը գծագրում է հայի առաքելության ու պարտականության ճանապարհը, իսկ նրանց հիշատակը մեր ներդաշնակ գործակցության խթանը և ուժն է:
Հայցում ենք, որ Տերն Իր զորավոր Աջով առաջնորդի մեզ հաղթանակի: Դա մեր իրավունքն է՝ Աստծուց տված օրհնությամբ: Եվ մենք պատրաստ ենք այն իրագործելու՝ Աստծո առաջնորդությամբ ու օրհնությամբ: Հավատու՞մ ենք, որ մեր աղոթքն ուժ ունի, ուրեմն ծառայեն՛ք Հայրենիքը պաշտպանող հայ զինվորին: Սիրով, հզոր կամքով և արիաբար ծառայե՛նք մեր հայրենիքին: Մենք հավատում ենք, որ կհաղթենք:
ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ

 

 

Լրահոս

Դիտել ավելին