Կարևոր իրադարձություններ

Կազմել եմ իմ ջոկատը և հիմա իմ քաջարի տղաներն արդեն շարժվում են կարևոր դիրքեր. Սուրիկ Խաչատրյան (տեսանյութ)

23 Հոկտեմբեր, 2020 11:15
Հեղինակ՝ Սուրիկ Խաչատրյան
Կազմել եմ իմ ջոկատը և հիմա իմ քաջարի տղաներն արդեն շարժվում են կարևոր դիրքեր. Սուրիկ Խաչատրյան (տեսանյութ)

Նախկին պատգամավոր Սուրիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել կից գրելով․ 

Սիրելի՛ հայ ժողովուրդ, սիրելի՛ սյունեցիներ,
անհավասար պայքարի մեջ ենք թուրքաադրբեջանական ալիանսի հետ մեր դեմ կռվում են միջազգային ահաբեկիչներ:

Ինչպես 1990 -ականներին և ապրիլյան պատերազմին իմ ջոկատն առաջիններից էր, որ կանգնեց մեր սուրբ հողի պաշտպանության գործին:

Առողջական խնդիրների պատճառով դեռ Հայաստանում չեմ, բայց ոչ մի հեռավորություն չի կարող խնդիր դառնալ ինձ համար: Այս պահին հավաքել եմ իմ երրորդ գումարտակը և հիմա իմ քաջարի տղաներն արդեն շարժվում են կարևոր դիրքեր: Մյուս տղերքն էլ միացել են իրենց գյուղերում կազմավորված ջոկատներին։
Մենք պետք է պատվով շարունակենք ապրել։

Մենք ուժեղ ենք, քանի որ հաղթել ենք Արցախյան հերոսամարտում, հզոր ենք ու կհաղթենք նաև այսօր։

Նենգ թշնամուն ծնկի բերելու, մեր հայրենիքի սահմանները անխախտ պահելու հրամայականով ոտքի է ելել մի ազգ, որի պատմությունը արյան հետքերով, բայց հաղթանակներով է պսակված։

Այս պահին բոլորս մի նպատակ ունենք․ խաղաղեցնենք և պարտադրենք թշնամուն մեր երկրի խաղաղ լուսաբացները:

Ավարտին հասցնենք մեր հերոսական կռիվը՝ հանուն հայրենիքի: Այլևս ժամն է՝ մեկնելու առաջնագիծ, բոլորս ի զեն՝ մղելու մեր սուրբ հողի պաշտպանությունը:

Աստված պահապան մեր հերոս տղաներին և հայկական երկու պետություններին :

 

 

Լրահոս

Դիտել ավելին