Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    503
    510

  • EUR

    597
    611

  • RUB

    6,52
    6,8

Կարևոր իրադարձություններ

Մի խումբ երիտասարդներ ինքնավնասում են կատարել, իսկ ոստիկանությունում հնչեցրել են հայհոյանքներ կոտրելով դռան ապակիներ

23 Հոկտեմբեր, 2020 10:48
Մի խումբ երիտասարդներ ինքնավնասում են կատարել, իսկ ոստիկանությունում հնչեցրել են հայհոյանքներ կոտրելով դռան ապակիներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում ՀՀ քր օր-ի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտորագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է հոկտեմբերի 20-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողների կողմից Մաշտոցի պողոտայի 8 հասցեի մոտից սառը զենք կրելու և ինքնասպանության փորձ կատարելու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժին մի խումբ քաղաքացիների բերման ենթարկելու փաստով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներն են՝ Երևանի բնակիչներ, 27-ամյա Մովսես Մ.-ն, 23-ամյա Հարություն Ա.-ն, 21-ամյա Էդգար Ա.-ն և 20-ամյա Մարտուն Մ.-ն: Պարզվել է, որ Հարություն Ա.-.ն և Էդգար Ա.-ն «Լաս» ակումբի մոտ դանակով և ապակիով ինքնավնասում են կատարել: Արդեն ոստիկանությունում վերջիններս իրենց դրսևորել են ոչ ադեկվատ, չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, տևական ժամանակ կոպիտ կերպով խախտել են ոստիկանության բաժնի բնականոն աշխատանքը, հնչեցրել են հայհոյանքներ, որի ընթացքում Մարտուն Մ.-ն գլխով հարվածել և կոտրել է բաժնում աշխատասենյակներից մեկի դռան ապակին, իսկ Մովսես Մ.-ն կոտրել է մեկ այլ աշխատասենյակի դռան ապակին: 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին