Կարևոր իրադարձություններ

Այս պահին Մարտունու շրջանի մի շարք գյուղեր, այդ թվում` Կարմի Շուկան, հրթիռակոծվում են սմերչով․ Արցախի ԱԻՊԾ

23 Հոկտեմբեր, 2020 09:48
Այս պահին Մարտունու շրջանի մի շարք գյուղեր, այդ թվում` Կարմի Շուկան, հրթիռակոծվում են սմերչով․ Արցախի ԱԻՊԾ

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հաղորդագրություն է տարածել․

«Հոկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերն անհանգիստ է եղել Մարտակերտում և Մարտունու շրջանում։

Մարտակերտ քաղաքի հրետակոծության հետևանքով Ա.Սախարով 7 հասցեում բազմաբնակարան շենքի 2 տուն է հրդեհվել։ Մարտակերտի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ փրկարարներին հաջողվել է արագ մարել կրակը, որպեսզի այլ բնակարաններում ևս հրդեհ չբռնկվի։

Նախնական տվյալներով թշնամին այս ուղղությամբ կրակ է բացել գրադ կանքից։

Մարդկային կորուստներ չկան։

Լուսադեմին Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Թաղավարդ գյուղերն են հայտնվել Ադրբեջանի թիրախում։ Այստեղ կիրառվում է սմերչ տեսակի հրթիռներ։

ԹԱՐՄԱՑՈՒՄ

Այս պահին ևս Մարտունու շրջանի մի շարք գյուղեր, այդ թվում` Կ.Շուկան, հրթիռակոծվում են սմերչով»։

 

Լրահոս

Դիտել ավելին