Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    502
    509

  • EUR

    597,5
    611,5

  • RUB

    6,51
    6,79

Կարևոր իրադարձություններ

Հակադիր ընտրություն. որ քաղաքական ուժի օգտին կքվեարկեն Վրաստանում հայկական և ադրբեջանական համայնքները. «Ժամանակ»

23 Հոկտեմբեր, 2020 09:42
Հակադիր ընտրություն. որ քաղաքական ուժի օգտին կքվեարկեն Վրաստանում հայկական և ադրբեջանական համայնքները. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Գրեթե մեկ շաբաթ հետո՝ հոկտեմբերի 31-ին, Վրաստանում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, և այդ երկրի քաղաքական ուժերից յուրաքանչյուրը փորձում է իր կողմը գրավել հայկական և ադրբեջանական համայնքներին, որոնց քվեարկությունը կարող է էականորեն ազդել ընտրության արդյունքների վրա:

Մեր տեղեկություններով՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Ազգային շարժում» կուսակցությունը վայելում է ադրբեջանական համայնքի աջակցությունը, որպես առավել պրոթուրքական և պրոադրբեջանական ուժ, իսկ հայ համայնքը կքվեարկի իշխող «Վրացական երազանքի» և որոշ չափով ընդդիմադիր, պրոռուսական դիրքորոշում ունեցող «Վրաստանի հայրենասերներ» կուսակցության օգտին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին