Կարևոր իրադարձություններ

Ներկայումս մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում․ ՊԲ-ն շարունակվում է թշնամական դիվերսիոն խմբերի հայտնաբերման և ոչնչացման գործողությունը․ ԱՀ ՊԲ

23 Հոկտեմբեր, 2020 09:21
Ներկայումս մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում․ ՊԲ-ն շարունակվում է թշնամական դիվերսիոն խմբերի հայտնաբերման և ոչնչացման գործողությունը․ ԱՀ ՊԲ

Արցախի Հանրապետության Պաշտպանության Բանակը հաղորդագրություն է տարածել․ 

«Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն-լարված իրադրությունը փոփոխության չի ենթարկվել: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերն ու փոխհրաձգությունները:

Երեկոյան, հերթական անգամ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, թշնամական ուժերը հրետակոծել են Ասկերանը, իսկ կեսգիշերին՝ կրկին անգամ թիրախավորել Մարտունին:

Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումների կողմից շարունակվում է վարձկան-ահաբեկիչներից կազմված թշնամական դիվերսիոն խմբերի հայտնաբերման և ոչնչացման գործողությունը»:

 

Լրահոս

Դիտել ավելին