Կարևոր իրադարձություններ

ԱԺ խորհուրդը նիստ կանի. անհետաձգելի հարցեր կան․ «Ժողովուրդ»

23 Հոկտեմբեր, 2020 09:07
ԱԺ խորհուրդը նիստ կանի. անհետաձգելի հարցեր կան․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հոկտեմբերի 26-ին Ազգային Ժողովի խորհուրդը նիստ է հրավիրել: Բանն այն է, որ հոկտեմբերի 27-ին մեկնարկում է խորհրդարանի հերթական նստաշրջանը, ու պետք է խորհուրդն օրակարգ հաստատի: Բայց քանի որ Արցախում պատերազմ է, ու խորհրդարանի հանձնաժողովներում որեւէ աշխատանք չի իրականացվում, ապա օրակագում պետք է ընդգրկվեն այնպիսի հարցեր, նախագծեր, որոնք հրատապ են, եւ այլ պարագայում օրակարգում հարց չի ընդգրկվելու:

Ավելին, այս օրերին մի խումբ պատգամավորներ Արցախ են մեկնում, ու դժվար է ասել՝ նրանք կգան մասնակցելու խորհրդարանի աշխատանքներին, թե ոչ: Երեկ նաեւ հայտնի դարձավ, որ Աժ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ ջոկատ են կազմել առաջնագիծ մեկնելու նպատակով: Ըստ մեր տեղեկությունների՝ այսօր ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում պետք է տեղի ունենա նիստ, որտեղ պետք է քննարկվեն մի քանի հարցեր, որոնք երկրորդ ընթերցմամբ են ներկայացվելու եւ կներառվեն խորհրդարանի հերթական նիստին»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 
 

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին