Կարևոր իրադարձություններ

Դատարանները չեն կարողանում հասցնել քննել բոլոր գործերը․ անձնակազմից շատերն առաջնագծում են․ «Ժողովուրդ»

23 Հոկտեմբեր, 2020 08:33
Դատարանները չեն կարողանում հասցնել քննել բոլոր գործերը․ անձնակազմից շատերն առաջնագծում են․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություներով՝ դատական համակարգում որոշակի գործընթացներ են տեղի ունենում, եւ այս օրերին, ռազմական դրությամբ պայմանավորված, որոշակի դատական նիստեր հետաձգվում են: Իսկ ի՞նչ կապ ունեն դատական նիստերը ռազմական դրության հետ: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ դատաքննության փուլում գտնվող գործերը դատարանները հետաձգում են:

Մեզ հայտնի դարձավ, որ քրեակատարողական ծառայությունից հայտնել են, որ կալանավորներին չեն կարող ուղեկցել դատարան, քանի որ ուղեկցող գումարտակն այս օրերին գտնվում է առաջնագծում, ուստի դատավորներին այլ ելք չի մնում, քան հետաձգել դատական նիստերը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից Արցախում սկսված պատերազմից հետո Հայաստանում ընդհանուր զորահավաք է հայտարարվել, բացի այդ, Արցախ են մեկնել նաեւ բազմաթիվ կամավորներ: Արցախ մեկնածների մեջ մեծ թիվ են կազմում նաեւ դատական համակարգի ներկայացուցիչները, եւ դա է պատճառը, որ դատարանները չեն կարողանում հասցնել քննել այդ բոլոր գործերը անձնակազմի սղության պատճառով: Բացի այդ, սահմանային լարված վիճակի պատճառով շատերն անգամ տրամադրություն չեն ունենում գործեր քննելու համար»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթ այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին