Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    503
    510

  • EUR

    597
    611

  • RUB

    6,52
    6,8

Կարևոր իրադարձություններ

Հրազդանի կամավորական ջոկատը գլխավորելու է համայնքապետը

22 Հոկտեմբեր, 2020 23:28
Հեղինակ՝ Սևակ Միքայելյան
Հրազդանի կամավորական ջոկատը գլխավորելու է համայնքապետը
Հրազդանի համայնքապետ Սևակ Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․
 
«Հարգելի հրազդանցիներ
Թշնամու կողմից մեզ պարտադրված պատերազմում մեր անելիքը մեկն է՝ պայքարել մինչև վերջ, մինչև վերջնական հաղթանակ։
Այս օրհասական պահին կարևոր է բոլորիս համախմբումն ու միասնական պայքարը։
Հրազդանի համայնքապետարանում արդեն իսկ մեկնարկել և ընթանում է կամավորական ջոկատի կազմավորման գործընթացը։
Նոր կազմավորվող կամավորական ջոկատը գլխավորելու եմ ես։
Բոլոր այն անձիք, ովքեր պատրաստակամ են միանալ հայրենիքի պաշտպանության սուրբ գործին, խնդրում և կոչ եմ անում դիմել Հրազդանի համայնքապետարան՝ կամավորական ջոկատին անդամակցելու համար։
Հայրենիքն այսօր, առավել քան երբևէ, ունի բոլորիս աջակցության կարիքը։
Հաղթանակն անկասկած մերն է լինելու։
Գլուխներդ միշտ բարձր Հայոց Մայրեր...»

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին