Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    503
    510

  • EUR

    597
    611

  • RUB

    6,52
    6,8

Կարևոր իրադարձություններ

Եթե 30 տարի շարունակ ղարաբաղյան բանակցություններն արդյունք չեն տալիս, չի նշանակում, որ կարելի է կրակել. Պուտին

22 Հոկտեմբեր, 2020 22:31
Եթե 30 տարի շարունակ ղարաբաղյան բանակցություններն արդյունք չեն տալիս, չի նշանակում, որ կարելի է կրակել. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը  «Վալդայ» ակումբում քննարկման ժամանակ հայտարարել է, որ եթե բանակցությունները 30 տարի արդեն որևէ էական արդյունք չեն տալիս, դա դեռ չի նշանակում, որ կարելի է սկսել կրակել:

Պուտինն ասել է, որ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի դիրքորոշումները միշտ չէ, որ համընկնում են, հատկապես՝ Հարավային Կովկասում տիրող իրադրության առումով: Թուրքիայի նախագահը հետևողական դիրքորոշում ունի, նա չի ճանաչում Ղրիմը, ինչպես նաև չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը:

Այնուհետև հայտնել է. «Իսկ ի՞նչ է տեղի ունենում մեր կողմից: Պետք է համառ կերպով աշխատել բոլորի հետ, զինվել համբերությամբ, ինչն էլ մենք անում ենք: Պետք է ապացուցել բոլորին, որ մեր դիրքորոշումը ճիշտ է և մենք շարունակելու ենք պնդել այն: Իսկ այնտեղ, ուր մեր դիրքորոշումներն ու մոտեցումները չեն համընկնում, պետք է այլընտրանք որոնել»:

Նա նաև ասել է, որ անհրաժեշտ է վիճահարույց հարցերը լուծել ոչ թե ուժի կամ զենքի, այլ դիվանագիտական բանալու միջոցով՝ բանակցային սեղանի շուրջ:

«Կարելի է ասել, որ անակցությունները շարունակվում են 30 տարի շարունակ, բայց արդյունք չկա: Դա չի նշանակում, որ պետք է այլ տարբերակ չգտնել ու սկսել կրակել»,- հավելել է ՌԴ ղեկավարը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին