Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    503
    510

  • EUR

    597
    611

  • RUB

    6,52
    6,8

Կարևոր իրադարձություններ

Ոչ ոք այնքան շահագրգռված չէ ԼՂ հակամարտության կարգավորմամբ, որքան՝ Ռուսաստանը. Պուտին

22 Հոկտեմբեր, 2020 21:24
Ոչ ոք այնքան շահագրգռված չէ ԼՂ հակամարտության կարգավորմամբ, որքան՝ Ռուսաստանը. Պուտին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» ակումբի քննարկման ժամանակ նշել է, որ ոչ ոք ավելի շատ շահագրգռված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում, որքան՝ Ռուսաստանի Դաշնությունը: 

«Մեզ համար սա հատուկ իրավիճակ է: Խումբը ստեղծվել է 92-ին, որը համանախագահում են Ռուսաստանը, Ֆրանսիան ու ԱՄՆ-ը: Մեզ վրա է դրված բանակցային գործընթացի կազմակերպման պատասխանատվությունը: Ես 100 տոկոսով վստահ եմ, որ գործընթացի բոլոր մասնակիցներն անկեղծորեն ձգտում են այն բանին, որ իրավիճակը կարգավորվի: Սակայն դրանում ոչ ոք այնքան շահագրգռված չէ, որքան՝ Ռուսաստանը»,- ասել Պուտինը։

Պուտինը նաև անդրադարձել է նաև Արցախում ընթացող ռազմական գործողություններին ու երկու կողմերի մեծաթիվ զոհերին:

«Ողբերգությունն այն է, որ մարդիկ են զոհվում: Երկու կողմերն էլ շատ կորուստներ ունեն: Զոհերի ընդհանուր թիվը մոտենում է 5000-ի: Աֆղանստանում պատերազմի 10 տարիների ընթացքում զոհվել է 13 000 մարդ, իսկ այստեղ կարճ ժամանակահատվածում՝ արդեն 5000: Իսկ որքան վիրավորներ կան, որքան են մարդ է տուժում, որքան երեխա: Այդ պատճառով սա մեզ համար հատուկ վիճակ է»,- ասել է ՌԴ ղեկավարը:

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին